ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.09.2017

ՍՏԵՖԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆ

Ստեֆանի Քոչարյան.
Ծնվել է 1973 թվականին: Սովորել է թիվ 62 միջնակարգ դպրոցում: Ինչպես նաև սովորել ավարտել է Ասլամազյանի անվան թիվ 11 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1988-1992 սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, երաժշտագիտության և թեորիայի բաժնում: Զուգահեռ զբաղվել է կոմպոզիցիայով: Ունի այդ տարիներին գրված մի շարք մանկական երգերի, ռոմանսների ժողովածուներ:
1996թ. մասնակցել է հայ հեղինակային երգի փառատոնին, որտեղ երգերից մի քանիսը ընդգրկվել են լավագույն տասնյակում և առ այսօր հնչում են հանրային ռադիոյով, թե՛ Երևանում, թե՛ արտերկրում:
1996-2001թթ. Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, դասական երգեցողության բաժնում՝ Ալ. Սպենդիարյանի
անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Անժելիկա Հարությունյանի դասարանում:
2001-2003թթ. ավարտել է ասպիրանտուրան:
2007 թվականից հանդիսանում է «Երաժշտական ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավարը: Այդ ծրագրի շրջանակներում բազմաթիվ համերգներով ելույթ է ունենցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Լիբանանում: Իր գործունեության ընթացքում համագործակցել է լավագույն հայ երաժիշտների և օրկեստրների հետ՝ «Տաղարան» (գեղարվեստական ղեկավար Սեդրակ Երկանյան), «Ռենեսանս» (գեղարվեստական ղեկավար Ռուբեն Ասատուրյան), բամաթիվ երաժշտական խմբերի հետ, կվարտետների, կվինտետների հետ:
2016թ. մասնակցել է 2 միջազգային մրցույթների, որտեղ ներկայացրել է Հայաստանը, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Իսպանիայի Լյորետ դե Մար քաղաքում, և գրավել է 1-ին տեղը:
2017թ-ին հրավիրվել է Պետերբուրգ, Ֆ. Ի. Շալյապինի տուն-թանգարան, հանդես է եկել մենահամերգով, որտեղ ներկայացրել է ժամանակակից պետերբուրգյան կոմպոզիտորների ստեղծագործությունները և մեծն Կոմիտասի ազգային և հոգևոր երգերը:
2017թ. Պետերբուրգում հանդես է եկել Լերմոնտովի գրադարանի համերգային մեծ դահլիճում և կրկին ներկայացրել է Կոմիտասի և հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նույն թվականին մասնակցելով Պետերբուրգյան դասական երգի մեծ փառատոնին (Ակադեմ վոկալ) դարձել է կրկին դափնեկիր: Ստեֆանի Քոչարյանի երգացանկը բազմազան է: Իր համերգներին նա ներկայացնում է Վերդիի, Բելինիի, Պերգոլեզիի, Պուչինիի, Շուբերտի և այլ արտասահմանյան ստեղծագործությունները, նաև մեր հայ հեղինակների ստեղծագործությունները՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ջրբաշյան, Աբրահամյան, Կոտոյան և այլն: Մոտ 20 տարի զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ: Իր աշակերտները փայլուն ելույթներ են ունենում տարբեր փառատոնններին, համերգներին, և սովորում են Երևանի տարբեր երաժշտական հաստատություններում:



Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets