ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.02.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - ՀՅԴ գործունեությունը հայրենիքում

Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուսակցական համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, ՀՅԴ XXIV ընդհանուր ժողովը (1988) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով պատրաստակամություն հայտնեց իր բոլոր կարողություններն ի սպաս դնել Հայաստանի բարգավաճմանը։ 1988-ի հոկտեմբերին ՀՅԴ, հնչակյան և ռամկավար ազատական կուսակցությունների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 
1990-ի օգոստոսի 8-ին ՀՅԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել 1998-ին ՀՀ նոր նախագահի կողմից։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets