ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.02.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. ՎԱՆԵՑԻՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 Հ. ՄԱՆՋՅԱՆ
Հայ ազատագրական պայքարի ամենահմայիչ դեմքերից էին վասպուրականցի Ալեքսանդր Պետրոսյանը (Պետո) և իր նշանածը՝ Զարուհի Տերոյանը՝ հայտնի ֆիդայի Տիգրան Տերոյանի քույրը։
Կիրակի օրը Պետոն և Զարուհին Վարագա վանքի սաներին տանում էին Վարագա սար և հրաձգության վարժեցնում։ Կարճ ժամանակ հետո վանեցի տղաներն այնքան դիպուկ էին կրակում, որ նրանց արձակած գնդակը գետին չէր ընկնում։
-Վանեցին ժլատ է նաև գնդակի հարցում,- ծիծաղում էր ծնունդով կարսեցի Պետոն։
-Վանեցին խնայող է, նա և՛ հաց ունի, և՛ զենք։ Վա՜յ նրանց, ովքեր չեն կարողանում իրենց հացն ու մյուս սրբությունները զենքով պաշտպանել,-Պետոյին լրացնում էր Զարուհին։
Այն, որ վանեցիները կարող էին իրենց սրբությունները պաշտպանել, վկայում են 1896 և 1915թթ. ինքնապաշտպանական հերոսամարտերը։







ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
ՊԵՏՈՅԻ (ՀԵՐՈՍԻ) ՀԻՇԱՏԱԿԻՆ

Գարահիսար լեռան կրծքին՝
Նա էլ ընկավ վիրավոր.
Կուրծքը պատռած, սիրտը խոցված
Չար թշնամու գնդակից։

Ժայռոտ լեռան սեգ կատարից
Վար սլացիր, սև արծիվ,
Թևերդ բաց, լայն թևերդ
Ու ջիվանին հով արա։

Խոցված սրտից մուգ արյունը
Կաթիլ-կաթիլ կծորա…
Ախ, ջիվանի կյանքն է հոսում
Ցավոտ կրծքի լայն վերքից…

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets