ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.02.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - 1878 թվականի փետրվարի 8-ին ռուսական զորքերը գրավեցին Կարինը (Էրզրում)


Հայկական Հարցը Եվ Ռուս-Թուրքական Պատերազմը 1877-1878

• 1856 թ. Փարիզի հաշտության պայմանագիրը ոչ միայն ետ մղեց Ռուսաստանին Սեվծովյան նեղուցների հարցն իր օգտին լուծելու բարվոք հնարավորությունից, այլեւ մեծ սպառնալիքի տակ դրեց նրա հարկավը՝ Կովկասը, Ղրիմը ու Ուկրաինան: Ուստի Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը Եվրոպայում դարձավ Փարիզի հաշտության ծանր հետեվանքների վերացումը: Չկարողանալով վճռել այդ խնդիրը ռազմական ուժով, ցարիզմը ձգտում էր լուծել այդ դիվանագիտական ճանապարհով: 1870-ական թվականների կեսերին նա օգտագործեց Բալկանյան ժողովուրդների ապստամբությունը Թուրքիայի դեմ եւ Սլավոններին պաշտպանելու պատրվակով փորձեց հաստատապես վերականգնել իր խաթարած դիրքերը Սեւ ծովի ափերին եւ իրագործել նվաճողական պլանները Մերձավոր Արեւելքում:
• 1875 թ. ամռանն ապստամբեց Հերցեգովինան, ապա Բոսնիան, իսկ 1876 թ. գարնանը՝ Բուլղարիան: Բուլղարիայի ազատագրմանը հետամուտ Բուլղարական կենտրոնական հեղափոխական կոմիտեն, որը մինչեւ ռուս-թուրքական պատերազմի սկսվելը քողարկման նպատակով կրում էր «Կենտրոնական բարեգործական ընկերություն» անմեղ անունը, կոչ էր անում. Եթէ հրանոթ ու հրացան չկա, ժողովուրդը թող մահակներով ելնի պայքարի:
• 1876 թ. Հունիսի 30-ին կիսանկախ Սերբիան, լրիվ անկախություն ստանալու հույսով, պատերազմ հայտարարեց Թուրքիային: Նրան միացավ Չերնորոգիան:Սերբական բանակի շարքերում կռվում էին ավելի քան չորս հազար ռուս կամավորներ, իսկ զօրքերի ընդհանուր հրամանատար էր նշանակված ռուսական պաշտոնաթող գեներալ Մ.Գ.Չերնայեւը:
• Եվրոպայի անճարակությունը չէր, հարկավ, որ խանգարում էր նրան լուծել Արեւելյան հարցը: Մեծ տերությունները միտումնավոր բարդություններ էին ստեղծում պահպանելու համար Թուրքիայի այսպես կոչված «ստատուս քվոն»: Ֆ.Էնգելսի արտահայտությամբ այդ «հնամաշ դիվանագիտական լաթը...Թուրքիայի անբաժանելիության այդ հին, ֆիլիստերական տխմարությունը», այն «ստատուս քվոն», որն Օսմանյան կայսրության քրիստոնյա հպատակների համար նշանակվում էր հավերժացնել Թուրքիայի կողմից նրանց նկատմամբ եղած դարավոր ճնշումը, օգնել Թուրքիային, որպեսզի նա չկործանվի եւ նրա կողմից ստրկացված հայ,սլավոն ու հույն ժողովուրդները չզրկվեն իրենց «քաղաքակրթիչ հոգաբարձուից»:
• Օսմանյան կայսրության ժառանգությունը վիճարկող երկրները վաղուց էին առաջ քաշել թուրքերին Եվրոպայից վտարելու հարցը եւ ահա 1875 թ. սկսված ճգնաժամով այն նորից մտնում էր օրակարգ: Բայց եվրոպական տերությունները մտադիր չէին թուրքերին Ասիա քշել հօգուտ Ռուսաստանի, որի համար, մանավանդ Կ.Պոլիսը, կենսական նշանակություն ուներ:
• 1876 թ. թուրքական սահմանադրությունն ազդարարող հրանոթների համազարկի տակ ձախողվեց Կ.Պոլսում նույն թվականի Դեկտեմբերին հրավիրված դեսպանախորհուրդը, որը Բ.Դռնից պահանջում էր ստորագրել Օսմանյան կայսրության եվրոպական մասի քրիստոնյա ազգաբնակչության վիճակը բարելավելու միջոցառումների ծրագիր:
• Կ.Պոլսի կոնֆերանսում Թուրքիան ներկայացնող եւ նիստում նախագահող Սավֆեթ փաշան շտապեց հայտարարել, թե քանի որ ընդունված սահմանադրությամբ Թուրքիան դադարում է բռնապետական երկիր լինելուց ու բարեկարգություններ են ձեռնարկվելու տերության բոլոր հպատակների համար, միայն քրիստոնյաների վիճակի բարելավում նախատեսող միջոցառումները, ինքնըստինքյան, կորցնում են իրենց իմաստը:
• Այդ ճարպիկ խաղով տապալվեց Արեւելյան ճգնաժամը վերացնելու նպատակով հրավիրված դեսպանաժողովը, որը եւ հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի բացարձակ նախապատրաստմանն ու սանձազերծմանը: Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդը մերժեց կոնֆերանսի մասնակիցների առաջարկությունը, թեպետ համոզված էր, որ մերժումը բերելու էր անխուսափելի պատերազմ Ռուսաստանի հետ: Այդ քայլին նա չեր դիմի, եթէ հույս չունենար Անգլիայի աջակցության վրա, քանի որ Անգլիան նպատակաղմված էր օգնել Թուրքիային՝ ձախողելու դեսպանախորհուրդը, ձգտելով փոխարենը նրանից կորզել Կ.Պոլիսն իր շրջակայքով, Անգլիայի պաշտպանության տակ, «չեզոք» նավահանգստի վերածելու համաձայնությունը:
• Հատկանշական է նաեւ Գերմանիայի դիրքը, որը կանցլեր Օ.Բիսմարկի ջանքերով փորձում էր Ռուսաստանին հրել պատերազմի՝ Թուրքիայի, իսկ եթէ հնարավոր է, նույնիսկ Անգլիայի դեմ: Բիսմարկը չվարանեց անգամ 1877 թ. Մարտին Բեռլինում գտնվող Իգնատեւին համոզել, թե պատերազմը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է: Մանավանդ Ֆրանսիայից զավթած Էլզաս-Լոթարինգիայի պահպանման ռուսական երաշխիքի մերժումը նրան մղում էր Ռուսաստանի եւ Անգլիայի ուշադրությունը Եվրոպական հարցերից շեղելու, Ֆրանսիային չեզոքացնելու: Ուստի Գերմանիան նույնպես շահագրգռված չէր Կ.Պոլսի կոնֆերանսի դրական արդյունքով:
• Կ.Պոլսի Ֆրանսիական դեսպան Բուրգոենն իր կառավարությունից ստացել էր ուղղակի ցուցում, որ բարենորոգումների հարցն իրենց ոչ մի նշանակություն չունի, իրենք շահախնդիր են միայն ռուս-թուրքական պատերազմի կանխումով, որովհետեւ այդ պատերազմի դեպքում Ֆրանսիան այս կամ այն կերպով ստիպված կլինի մասնակցել դրան կամ միայնակ կմնա հենց այդ նպատակով ռուս-թուրքական պատերազմ հրահրող բիսմարկյան Գերմանիայի առջեւ:
• Կոնֆերանսի ձախողումից հետո, 1877թ. Հունվարի 8/20-ին, մեծ տերությունները ժամանակավորապես ետ կանչեցին Կ.Պոլսի իրենց դեսպաններին: Ճգնաժամի ծայարահեղ սրումն անխուսափելի էր եւ այն պայթեց որպես ռուս-թուրքական պատերազմ:
• Մեծ տերությունների ներկայացուցիչների Լոնդոնի խորհրդակցության Մարտի 19/31 որոշումը, որով թուրքական կառավարությունը հիշեցվում էր քրիստոնյա ազգաբնակչության համար բարենորոգումներ կատարելու անհրաժեշտության մասին, ապրիլի 9-ին, Անգլիայի օգնության հույսով, գուցե եւ նրա գաղտնի թելադրանքով, մերժվեց Բ.Դռան կողմից, որպես Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ:
• Ռուսաստանն այդ պատերազմին նախապատրաստվել էր հանգամանորեն: Սակայն, ինչպես իրավացի նշում էր Ռուսաստանի ռազմական մինիստր Դ.Ա.Միլյուտինը, որքան էլ նախապատրաստված, այնուամենայնիվ Ռուսաստանը պատրաստ չէր պատերազմի:
• Պատերազմին տենդով պատրաստվում էր նաեւ Թուրքիան: Սակայն ռուսական բանակի մարտուկանությունը, չնայած իր խոշոր թերություններին, շատ ավելի բարձր էր, քան թուրքական բանակինը:
• 1877 թ. ապրիլին, Թուրքիայից կիսանկախ վիճակում գտնվող եւ անկախության ձգտող Ռումինիայի հետ կնքած դաշնագրով ապահովելով նրա մասնակցությունը պատերազմին, Քիշինյով ժամանած Ալեքսանդր 2-րդ-ը Ապրիլի12/24-ին, նույն օրը, երբ սկսվել էր 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը, ստորագրեց պատերազմական մանիֆեստը: «Սլավոն եղբայրներին» օգնելու դրոշով սկսած, բայց երկուստեք զավթողական այդ պատերազմում, ռուսական ցարիզմը հետապնդում էր Ղրիմի պատերազմի հետեւանքով Բալկաններում կորցրած ազդեցության եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակության բարձրացմանը: Նա, անշուշտ, հույս ուներ դրանով հասնել նաեւ երկրի ներսում նարոդնիկների հեղափոխական ընդվզումներով ծայր առած քաղաքական լարվածության թուլացմանը:
• Պատերազմն իր հետեւանքներով դրական նշանակություն ունեցավ: Այն հասցրեց թուրքական բարբարոսական լծից բուլղար ժողովրդի ազատագրմանը, հեշտացրեց ու արագացրեց ամբողջապես փտած ասիական ֆեոդալիզմի եւ ամենաբարբարոսական ինքնակալության կործանումը Եվրոպայոամ, թուրքական լծից ազատագրեց հայ ժողովրդի խոշոր մի հատված:
• Պատերազմն սկսվեց Բալկանյան եւ Կովկասյան ռազմաճակատաներում միաժամանակ: Ռուսական բանակների հիմնական ուժերը կենտրոնացված էին Բալկանյան ռազմաճակատում: Սակայն միջազգային իրադրության լարվածության պայմաններում, կայուն երաշխիք չունենալով գերմանական ու ավստրո-հունգարական սահմաններում, Ռուսաստանը սահմանային այդ շրջաններից Բալկանյան ռազմաճակատ տեղափոխեց այնտեղ տեղակայված զորքերի մի մասը միայն: Այդուհանդերձ, ռուսները կարողացան Բալկաններում կենտրոնացված թուրքական 160 հազարանոց բանակի դեմ հանել 185 հազարանոց բանակ: Բալկանյան ռազմաճակատի հրամանատար նշանակվեց մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչ Ռոմանովը:
• Համակողմանի նախապատրաստվելուց հետո ռուսական զորքերին հաջողվեց մեծ դժվարությամբ ճեղքել թշնամու դիմադրությունը եւ 1877 թ. Հունիսի 27-ին թուրքերի համար անսպասելի գրոհով անցնել լայնահուն Դանուբը եւ ներխուժել Բուլղարիա: Համառ մարտերից հետո գրավվեց Սվիշտավն, որտեղից ռուսական բանակն առաջ շարժվեց երեք հիմնական ռազմերբով՝ Ռուսչուկի ուղղությամբ՝ դեպի արեւելք, հարավ՝ դեպի Տըրնովո եւ արեւմուտք: Նիկոպոլ, Պլեւնա:
• Բուլղարները ցնծությամբ էին դիմավորում ռուս զինվորներին, որոնց հետ էին նրանք կապում թուրքական դարավոր լծից ազատագրվելու իրենց վաղեմի եէազանքը: Ռուսական զորքերի Բուլղարիա մտնելու հետ նոր թափ ստացավ բուլղար ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը: Ինչպես նախօրոք ձեւավորված, այնպես էլ պատերազմի ընթացքում ստեղծվող աշխարհազորը՝ նշանակալի դեր խաղաց ռուսական բանակների առաջ խաղացումն ապահովելու գործում: Ռուսական բանակի հետ կողք-կողքի կռվում էին մոտ հինգ հազար բուլղար կամավորներ՝ ռուսական գեներալ Ն.Գ. Ստոլետովի գլխավորությամբ: Առանձին գործող աշխարհազորային խմբերի հրամանատարներ էին դարձել արդեն նախկինում ճանաչված հայդուկապետեր Պ.Հիտովը, ֆ.Բոտյուն, Ի.Մարկովը, եւ ուրիշ շատերը: Բալկանյան ռազմաճակաում աչքի ոնկան ռուսական բանակի զորավարներ Մ.ի.Դրագոմիրովը, Ի.Վ.Գուրկին, Ֆ.Ֆ.Ռադեցկին եւ ուրիշներ: Ռուսական բանակին ակտիվորեն օժանդակում էին նաեւ Բալկաններում բնակվող հայերը:
• Երկարատեւ ու արյունահեղ մարտերում կոտրելով թուրքերի դիմադրությունը, Շիպկայի ու Պլեւնայի մոտ տեղի ունեցած կատաղի մարտերից հետո, 1878 թ. Հունվարի 4-ին ռուսական զօրքերը մտան սոֆիա: ապա ընկան Պլովտիվը, Ադրիանապոլիսը եւ ռուսական առաջատար զորամասերն ընդհուպ մոտեցան Կ.Պոլիս:
• Կովկասյան ռազմաճակատը, որի հրմանատարն էր Ալեքսանդր 2-ի մյուս եղբայրը՝ Միխայիլ Նիկոլաեւիչը, նույնպես որոշակի դեր պետք է խաղար թուրքական բանակների ջախջախման եւ պատերազմը հաղթանակով ավարտելու գործում:
• Կովկասյան բանակի առջեւ առաջին հերթին խնդիր էր դրված արեւելյան ռազմաճակատ քաշել հակառակորդի որքան հնարավոր է մեծաթիվ ուժեր, Բալկանյան կենտրոնական ռազմաճակատում Կ.Պոլսի վրա շարժվող ռուսական բանակների հարթարշավը ապահովելու համար: նա ուներ կազմակերպված հարձակման ու թշնամու տարածքի հնարավորին չափ խորքերը թափանցելու որոշակի պլան:
• Թուրքական սահմանին մոտեցող ռուսական բանակը բաժանվեց երկու առանձին միավորումնեէի: Սրանցից Քոբուլեթյան կոչված զորաբանակի առջեւ խնդիր դրվեց ապահովել կենտրոնից հարձակվող Կովկասյան գործող կորպուսի Սեւծովյան թեւը եւ մտնել Բաթում: Տեղական ուժերով համալրված եւ մարտական բարձր պատրաստականություն ունեցող կովկասյան մոտ 60 հազարանոց կորպուսը, որի հրամանատարն էր գեներալ-արդյուտանտ Մ.Տ.Լոռիս-Մելիքովը, իր հերթին բաժանվեց երեք մասի: Նրանք պետք է կռվէին թուրքական 70-հազարանոց բանակի դեմ:
• Գլխավոր հարվածը նախատեսվում էր կենտրոնից՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ, ուր կենտրոնացվեցին հիմնական ուժերը (մոտ 30 հազար զինվոր): Գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ գործող Երեւանյան ջոկատը շարժվելու էր ձախ թեւով՝ դեպի Ալաշկերտի հովիտը, իսկ գեներալ Դեւելի Ախալցխայի ջոկատը՝ աջ՝ Ախալքալաք-արդահան գծով:
• Թուրքերը մեծ հույսեր էին կապում Կրսի, Արդահանի եւ Կարինի ամրացված պաշտպանության հետ, ուր եւ կենտրոնացված էին նրանց հիմնական ուժերն ու ռազմական պաշարները: Բայց ռուսական բանակի կողմից թուրքական սահմանն անցնելու հետ մեկտեղ ձախողվեց Սողանլուի բարձունքներում ամրացած օսմանյան արեւելյան բանակի գլխավոր հրամանատար Ահմեդ Մուխթար փաշայի՝ կայծակնային արագությամբ ռուսներին ջարդելու մասին մտադրությունը:
• Պատերազմ հայտարարելու 4-րդ օրը՝ ապրիլի 27-ին Երեւանյան ջոկատը հայ աշխարհազորայինների հետ միասին Իգդիրից շարժվեց դեպի Բայազեդ եւ երեք օր անց գրավեց քաղաքը. Ապա անցավ Դիադին, Ալաշկերտ: Կորպուսի գլխավոր ուժերից ու Երեվանյան միավորումից առանձանացավ երկու հարվածային ջոկատներ, հայ կամավորների հետ միասին, շարժվեցին դեպի Կաղզվան եւ տեղացի հայերի օգնությամբ, առանց մեծ ջանքերի, մտան քաղաք: Թուրքական կայազորը խուճապահար հեռացզավ: Ինչպես Բայազետի, այնպես էլ Կաղզվանի հայ բնակիղները աղ ու հացով դիմավորեցին ռուսական զորքերին :
• Քիչ ուշ, ամռան սկզբներին, Երեւանյան ջոկատը հաջող տեղաշարժեր կատարելով, Հունիսի 16-ին հաղթական մի ճակատամարտ տվեց Դրամդաղի լեռներում ու հեշտ շպրտեց ամուր դիրքեր բռնած ու թվական գերակշռություն ունեցող հակառակորդին: Հունիսի 21-ին տեղի ունեցած Դահարի դժվարին ու արյունահեղ մարտում, ետ մղելով թուրքական բանակի կատաղի գրոհնըրը, ռուսական զորամասերը նոդ կաղթանակ տարան՝ մեծ կորուստներ պատճառելով թշնամուն:
• Սակայն, երբ թուրքական զորքերի հրամանատար Մուխթար փաշան լրացուցիչ ուժեր կենտրոնացրեց ռազմաճակատի այդ հատվածում ու հարձակվեց Գեյմանի զորաբանակի վրա, եւ կենտրոնում գործող ռուսական զորքերն ստիպված ետ քաշվեցին, թուրքերի առաջխաղացման հետ կապված կապված պաշարման սպառնալիքից խուսափելու համար Երեւանյան ջոկատը նահանջի հրաման ստացավ: Գեներալ Տեր-Ղուկասովն այդ նահանջը կազմակերպեց ռազմական փայլուն վարպեսությամբ՝ իր հետ տանելով նաեւ մեծ թվով գաղթականներ:
• Այդ օրերին ծանր վիճակ էր ապրում թուրքական զորքերի եւ բազմահազար բաշիբոզուկների կողմից պաշարված Բայազեդը: Քաղաքը գրավվել ու հրի էր մատնվել: Միջնաբերդում կապիտան Ֆ.Շտոկովիչի գլխավորությամբ ամրացել ու 23 օր անվհատ ու հերոսաբար պաղշտպանվում էին ռուսական փոքրիկ կայազորը եւ մի քանի հարյուր հայ կամավորներ: Նահանջի ճանապարհին ա.Տեր-Ղուկասովը կարողացավ փրկել՝ Սամսոն Տեր-Պողոսյանի միջոցով իրենից օգնություն հայցող պաշարված կայազորին ու բնակչությանը: Համառ մարտերից հետո թուրքական զօրքերը ջախջախվեցին ու ետ շպրտվեցին, քաղաքը նորից ազատագրվեց:
• Աջ թեւում գեներալ Դեւելի զորամասերը ջարդեցին թուրքական զորքերի դիմադրությունը, ապա իրենց օգնության եկած գեներալ Գեյմանի զորամասի հետ միասին Մայիսի 17-ին գրոհով մտան Արդահան, որի գրավմամբ կանխվում էր Ախալքալաքի ու Ախլացխայի ուղղությամբ թուրքական բանակների հարձակման հնարավորությունը եւ ապահովվում Կարսի ու Բաթումի միջեւ եղած կապը:
• Արդահանը գրաված զորքերի մի մասը նորից միացավ կենտրոնից շարժվող հիմնական ուժերին եւ Լոռիս-Մելոքովի գլխավորությամբ, դարձյան կենտրոնացվեց ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող պաշարված Կարսի շուրջը: Բայց այս ուղղությամբ գործող թուրքական բանակը ժամանակավոր հաջողությունների հասավ եւ միայն ավելի ուշ, նոր համալրումներ ստանալուց հետո, 1877 թ. Հոկտեմբերի 15-ին, Կարսի մոտ՝ Ալաջայի բարձունքներում, ռուսական բանակը ջախջախիչ հարված հասցրեց Մուխթար փաշայի զորագնդերին: Խոշոր կորուստներ կրելով, թուրքական բանակն ստիպված էր անկանոն նահանջել: Բայց ռուսական զորքեիրն չհաջողվեց հաղթարշավը շարունակել մինչեւ վերջ, եւ Կարսը գրոհով վերցնելու նախնական փորձերն ավարտվեցին ապարդյուն: Ալաջայի հաղթական ճակատամարտից հետո ռուսական զորքերի մի մասը շարժվեց դեպի Կարին, մյուսը՝ վերստին պաշարեց Կարսը: Հանգամանորեն նախապատրաստվելուց հետո, Նոյեմբերի 18-ի գիշերը, գեներալ Հովհաննես Լազարեւի ղեկավարած գրոհային ջոկատներին հաջողվեց առաջին գծում գտնվող հայ ուղեկցող-կամավորների օգնությամբ մոտենալ, ապա լուսաբացին գրավել 30 հազարանոց կայազոր եւ 3 հարյուր հրանոթ ունեցող, օտարերկրյա ռազմական մասնագետների կողմից ամուր պաշտպանության կազմակերպած անառիկ թվացող Կարսի բերդը: Կարսի գրավումը կարեւոր նշանակություն ուներ ինշպես Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերի առաջխաղացման, այնպես էլ պատերազմի ապագա ճակատագրի համար ընդհանրապես:
• Ռուսական զորքերն ու հայ կամավորներն ընդհուպ մոտեցան Կարինին: Թեժ մարտեր տեղի ունեցան նաեւ Կովկասյան ռազմաճակատի Սեվծովյան շրջանում: Թուրքական հրամանատարությունը հաջողվել էր դեռ պատերազմի սկզբներին զորքեր առափնել Աբխազիայում եւ մտնել Սուխում: Սակայն տեղի ազգաբնակչության եռանդուն աջակցությամբ ռուսական ծովափնյա պաշտպանության ջոկատներին հաջողվեց կասեցնել նրանց առաջխաղացումը: Իսկ քիչ անց գեներալներ Ալխազովի, Դիբիչի ու Շելկովնիկովի նորաստեղծ զորամաիվորումները, կամավորական խմբերի օգնությամբ, անձան հակահարձակման եւ թուրքերին ետ շպրտեցին նրանց գրաված շրջաններից: Օգոստոսի 20-ին ազատագրվեց Սուխումը:
• Բալկանյան ռազմաճակատում Ադրիանապոլիսը գրաված ռուսական զորքերը կանգնել էին Օսմանյան մայրաքաղաքի մատույցներում: Պարտված Թուրքիան հաշտություն էր խնդրում: 1878 թ. Հունվարին կնքված զինադադարի համաձայն պատերազմական գործողությունները դադարեցին եւ թուրքական հրամանատարությունը Փետրվարի 20-ին առանց կռվի Կարինը հանձնեց ռուսական զորքերին:
• 1877-78 թթ. պատերազմում հայ ժողովրդի համակրությունը Ռուսաստանի կողմն էր: Եւ այն արտահայտվեց ոչ թէ սոսկ ձեւական համակրանքով, այլ ռուսական զենքի հաղթանակի հետ մեծ հույսեր կապած արեւմտահայ եւ արեւելահայ հատվածների ամենաակտիվ մասնակցությամբ այդ պատերազմին:
• Թիֆլիսում, Բաքվում, Ելիսավետպոլում եւ Երեվանի նահանգի մի շարք վայրերում, ինչպես նաեւ Ռուսաստանի հայաբնակ շատ շրջաններում հրավիրվում էին ժողովներ, կազմակերպվում ցույցեր, ժողովրդին կոչ անելով կամավորներ տալ գործող ռուսական բանակին՝ թուրքական լծի տակ հեծող արեւմտահայերին ազատագրելու համար:
• Դեռ պատերազմն սկսվելուց մի քանի ամիս առաջ Անդրկովկասի տարբեր վայրերում ձեւավորված կամավորական ութ զորամիավորումները պատերազմի առաջին իսկ փուլում մտան գործողությունների մեջ: Դրանցից երեքը՝ Ալեքսանդրապոլի, Ախալցխայի եւ Զաքաթալայի ջոկատները, կազմված էին միայն հայ կամավորներից, վրացական ջոկատը՝ հայերից ու վրացիներից, իսկ Բորչալուինը, Ելիսավետպոլինը, Երեւանին ու Բաքվինը՝ հայերից ու ադրբեջանցիներից:
• Կամավորական խմբերի ստեղծումը շարունակվեց նաեւ պատերազմի ընթացքում: Հարձակվող ռուսական բանակին տրամադրվեց ավելի քան 40 հազար զինվոր: Կովկասյան ժողովուրդների կողմից այդ պատերազմի ժամանակ ռուսական զորքերին տարբեր կարգի օգնություն ցույց տված մարդկանց թիվը հասնում էր շուրջ 500 հազարի:
• Ստեղծված կամավորական ջոկատների զգալի մասը զինվում էր սեփական միջոցներով: Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Էջմիածնի, Նախիջեւանի եւ մյուս գավառներում կամավորական շարժումն այնպիսի լայն ծավալ էր ստացել եւ ռուսական բանակին օգնելու,աշխարհազորային ջոոկատներով ընդգրկվել ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ տեղական իշխանությունները շուտով ստիպված էին դադրեցնել կամավորների հավաքագրումը:
• Արեւմտյան Հայաստան մտած ռուսական բանակների կազմում հայ աշխարհազորայինները կռվում էին որպես ավանգարդային ջոկատներ, ստանձնում առաջապահ ուղեկցողների դերը: Արդահանի գրավման համար մղված մարտերում քաջաբար կռված ու ընկած հայ հերոսներին էր ուղղված քաղաքի գրավման գրավման առիթով ռուսական հրամանատարության հրամանի այն տողերը, ուր ասվում էր. «Նրանք արժանի են նրանց հայրերին, որոնք մի անգամ թէ, որ կյանքը դրել են եղբայրակից քրիտոնյաներին պաշտպանելու համար»:
• Կաղզվանի գրավման ժամանակ ռուսական բանակին օգնություն ցույց տված հայ կամավորներից աղքի ընկան հատկապես Հարություն Մկրտչյանն ու Ասո Հակոբյանը, որոնք իրենց կյանքով վճարեցին այդ օգնության համար: Շորագյալի հեծելազորային հարյուրյակն ու Երեւանում ձեւավորված երեք հարյուրաակներն ամենաեռանդուն մասնակցություն ցուցաբերեցին Կարսի շրջանում մղված մարտերին ու Կարսի գրավմանը: Երեւանը, Ելիսավետպոլի, Զաքաթալայի զորամիավորումները մասնակցեցին Կաղզվանի տակ մղված մարտերին:
• Ղարաբաղի հայերից կազմված հեծյալ հազարյակը, որի մեջ ընդգրկված էին նաեւ տեղացի ադրբեջանցիներ, Գրիգոր Մելիք-Շահնազարյանցի ու Համբարձում Հախումյանցի ղեկավարությամբ օգնության հասավ թուրքերի կողմից պաղարված Բայազետին:
• Կովկասյան ռազմաճակատում պատերազմական գործողություններին մասնակցեցին 7 հայ գեներալ եւ աէելի քան 500 սպա, որոնցից 70-ը վիրավորվեցին կամ զոհվեցին տարբեր ռազմաճակատներում: Հազարավոր հայ կամավորներ զոհվեցին Կարսի, Էրզրումի, Բայազետի ու այլ քաղաքների պաշարման եւ գրոհների ժամանակ: Պատերազմում ցուցաբերած արիության համար բազմաթիվ հայ հերոսներ արժանացան կառավարական շքանշանների, մեդալների ու այլ պարգեւների:
• Պատերազմին եռանդուն մասնակցություն էր ցույց տալիս նաեւ կամավորական ջոկատներում չընդգրկված ազգաբնակչությունը՝ որպես տեղային աշխարհազորայիններ զենք ստանալով ու միղտ պատրաստ՝ մարտնչելու թշնամու դեմ: Երեւանի նահանգապետը, Կովկասյան կորպուսի հրամանատարության կարգադրությամբ սահմանամերձ շրջանների հայերին էր բաժանել 7 հազար հրացան: Իշխանությունների կողմից մեծ քանակությամբ զենք էր բաժանվել նաեւ Ալեքսանդրապոլի, Վջմիածնի, ինչպես եւ Հայաստանի ու Վրաստանի սահմանային մյուս գավառների բնակիչներին: Գրավված շրջանների հայերը մեծ պատրաստակամությամբ դառնում էին ուղեկցողներ, թարգմանիչներ, ինչպես նաեւ համալրում շտապ կազմակերպվող տեղական աշխարհազորային ջոկատները:
• Կազմակերպվում էր նաեւ ռուսական ռուսական զորքերին պարենով օգնելու գործը: Շատ դեպքերում ռուս վիրավոր զինվորներին տեղավորելով իրենց բնակարաններում, գրավված քաղաքների ու գյուղերի հայ բնակիչները մեծ զրկանքների գնով խնամում, կերակրում էին նրանց: Հայ գյուղացիները ռուսական զորաբանակներին ու հայկական կամավորական ջոկատներին տրամադրում էին բնակարան, վառելիք, մեծ քանակությամբ սննդամթերք, անասուններ, անասնակեր եւայլն, իրենց սայլերով ու այլ փոխադրամիջոցներով, գործիքներով ու սեփական աշխատանքով օգնում էին սակրավորներին, անմիջական մասնակցություն ցուցաբերում ճանապարհների, կամուրջների եւ ամրբւթյունների շինարարության ու նման այլ աշխատանքներում:
• Հայկական կամավորական ջոկատները, ռուս զինվորների հետ ուս-ուսի կռվող հայ ռազմիկները, հայազգի զորավարներ, Մ.Տ.Լօռիս-Մելիքովը, Հ.Դ.Լազարեւը, Ա.Ա.Տեր-Ղուկասովը, Բ.Մ.Շելկովնիկովը, Ւա.Կ.Ալխազովը, սպաներ Քիշմիշեւը, աթաբեկյանը, Կարապետյանը, Ստեփանյանը, Մանսուրյանը, Թարխանյանը, Միրզոյանը, Սուրենյանը, Երեւանյան միավորման հեծյալ գնդի հրամանատար ավետյանը, դեռեւս Ղրիմի պատերազմում աչքի ընկած հարյուրապետ Գաբրիել Գեղամյանն ու շտաբս-կապիտան, հետախույզ Դանիէլ Հարությունյանը եւ շատ ուրիշներ անձնազոհ պայքարի փառավոր էջեր գրեցին պատերազմի տարեգրության մեջ:
• Հարձակվող ռուսական զորքերին, հայերի հետ միասին, ըստ ամենայնի օգնում էին նաեւ Անդրկովկասի մյուս ժողովուրդները, որոնք նույնպես մասնացում էին կամավորական շրժմանը, կազմակերպում պարենի հայթայթումը: Դեռ պատերազմն սկսվելուց առաջ արդեն ձեւավորվել էին Քութայիսի, Դաղստանի հեծյալ գնդերը, վրացական աշխարհազորայինների հետեւակային ջոկատը եւ այլն: Մեծ թվով աշխարհազորային խմբեր կազմակերպվեցին նաեւ տեղերում՝ պատերազմական ժամանակների կարգ ու կանոնի պահպանության նպատակով:
• Հայերը ռուսական զորքերին դիմավորում էին որպես ազատարարների: Հայ գյուշացին, գրում էր ռուսական լիբերալների պետերբուրգյան օրգան «Գոլոս» լրագիրը, ռուս զինվորների հետ բաժանում էր իր բերանի վերջին պատառը: վերջին պատառը:Ճիշդ բնորոշելով հայերի դիրքորոշումը, «Գոլոս»ը գրում էր, որ ռուսական զորքերի հաջողություններով ոգեւորված արեւմտահայությունը ձգտում է թոթափել Օսմանյան դարավոր նլուծը:
• Արեւմտահայության ճնշող մեծամասնության, հատկապես գավառահայության հայացքը հառած էր Ռուսաստանին: Նշանակելի է որ պատերազմի օրերին Զեյթունցիները գեներալ Լազարեւին, իսկ Կարնեցիք՝ Լոռիս-Մելիքովին էին հայտնել թուրքական կառավարության դեմ ապստամբելու իրենց պատրաստակամության մասին: Պատերազմի ժամանակ եւ անմիջապես դրանից հետո նբազմաթիվ հավաքական դիմումներ ուղարկվեցին ցարական կառավարությանը՝ խնդրելով իրենց ազատել թուրքական լուծից: Կ.Պոլսի ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից Էջմիածին ուղարկված ծրագրի մեջ խնդրվում էր կաթողիկոսին. «... Մեծ Հայքն կրկին տաճկաց չվըրադարձնել, այլ յուր կայսերական իշխանության մեկ մասն համարել, միացնելով Արարարատյան նահանգի հետ»: Հնարավորության սահմաններում նրանք տենչում էին ինքնավարություն Ռուսաստանի հովանավորության տակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ խնդրում բարենորոգումները կատարել ռուսական զորքերի ներկայության պայմաններում:
• Հակառակ «Մեղու Հայաստանի» լրագրի պահպանողական եւ «Փորձի» չափավոր դիրքորոշմանը, «Մշակը» հանդես էր գալոս արմատական պահանջներով. Բալկանյան ապստամբ ժողովուրդներին օրինակելու, Ռուսաստանի օգնությամբ անկախություն կամ ինքնավարություն ձեռք բերելու, կամ Արեւմտյան Հայաստանը Արեւելյանին մաիցնելու կոչերով: Այդ օրերին Ռ.Պատկանյանի եւ Րաֆֆու մարտաշունչ ստեղծագործությունները ազատության էին կոչում հայ ժողովրդին:
• 1877 թ. Նոյեմբերին հրատարակվեց սուլթանի հրամանը (իրադեն), որով զենքի էին կոչում 17-45 տարեկան բոլոր քրիստոնյաներին: Բայց կ.պոլսի հայոց Ազգային ժողովը ճնշող մեծամասնությամբ, մերժման քվե տվեց դրան:
• Ինչպես 1876 թ. Ազգային Ժողովի կողմից Բ.Դռանը ներկայացրած գավառական հարստահարությունների մասին տեղեկագրերի, այնպես էլ 1877 թ. զինվորագրությունը մերժելու առիթով, թուրքական մամուլն ու պետական շրջաններն սկսեցին հայերին մեղադրել «բարեխնամ» պետության նկատմամբ «ապստամբ»,ապա եւ «ապերախտ ու դավաճան» լինելու մեջ: Իսկ Կ.Պոլսի անգլաիական դեսպան Լեյարդը համոզում էր հայերին ընդունել զինվորագրությունը եւ կռվել Ռուսաստանի դեմ:
• Հայ ժողովրդի համար զինվորագրությունը հույժ կարեւոր էր: Ինքնապաշտպանության կազմակերպման եւ ապագա անակնկալներին պատրաստ լինելու հարցը դրանով մասամբ լուծվում էր, ժողովրդի մարտուկանության երաշխիքը որոշակիորեն ապահովվում: Դրանից դեռ տարիներ առաջ արեւմտահայ դեմոկրատները հանձին Հ.Սվաճյանի, Ազգային ժողովի ուղղակի պահանջում էին հայերին զինվորագրության որոշման ընդունում: Զինվորական տուրքը մեր տկարության տուրքն է, շարունակում էր նրան Գ.Օտյանը: Իսկ Րաֆֆին գտնում էր, որ եթե Թուրքիայում ցանկանում են հայերի օգտին որեւե բարենորոգում, ապա աջաջին հերթին այն պետք է արտահայտվի նրանց զենք կրելու իրավունք տալու եւ զինվորագրելու մեջ: Բայց այս դեպքում, երբ Բ.Դուռը հայերի զինվորագրությունը փորձում էր կատարել ռուս-թուրքական պատերազմի թեժ օրերին, պատերազմ, որի հետ հայ ժողովուրդը մեծ հույսեր էր կապել, այն չէր կարող հաջողությամբ պսակվել: Եվ տապալվեց:
• 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմը վերջացավ սուլթանական Թուրքիայի պարտությամբ եւ ռուսական բանակների հաղթական երթն ավարտվեց՝ Կովկասյան ռազմաճակատում Կարինի գրավմամբ, իսկ Եվրոպայում՝ ռուսական զորքերին կանգնեցրեց Կ.Պոլսի դարպասների առջեւ:
• 1878 թ. Հունվարի 19-ին կնքվեց Ադրիանապոլսի զինադադարը, իսկ մեկ ամիս անց ռուսական դիվանագետները, Շիպկայի, Պլեւնայի ու Կարսի հերոսների սվինների ուժով, Սան-Ստեֆանոյում, հաղթողի իրավունքով, իրենց պայմանները թելադրեցին Թուրքաիային:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets