ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.01.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ռուբեն Ղարիբյան


Ռուբեն Զաքարի Ղարիբյան, բանաստեղծ, ՍՍՀՄ գրողների միության անդամ 1940-ից:

Ծնվել է 1914-ի հունվարի 1-ին, Կարսի մարզի Ագարակ գյուղում: Վաղ հասակում զրկվել է հորից: Մորեղբայրը նրան բերել է Երևան և հանձնել ամերիկյան որբանոց: 1923-1927թթ. ապրել և սովորել է Ստեփանավանում: 1928-ին փոխադրվել է Երևան և աշխատել «Մասիս» ծխախոտի գործարանում, Հոկտեմբերյանի և Արտաշատի շրջաններում, 1939-1941թթ. «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1946-1956թթ. եղել է «Պիոներ» ամսագրի ձևավորման բաժնի վարիչը: Ռուսերեն լույս է տեսել նրա «Իմ նվերը» գիրքը /Երևան, 1952/:



Լուսիկի կատուն

-Բժի՜շկ, բժի՜շկ, ե՛կ մեր տուն,
Շատ հիվանդ է մեր կատուն,
Մի ճար արա’ լավանա,
Թե չէ ձեռքից կգնա…

Մեր Վաչիկը ահագին
Ճերմակ խալաթը հագին,
Լուսիկի հետ մտավ տուն,
Ուր պառկած էր մեր կատուն…

Նայեց սուր-սուր ճանկերը,
Շոյեց կեռ-կեռ հոնքերը,
Ծոցատետրը դուրս բերեց,
Գրիչն առավ ու գրեց.

«Ոչի՜նչ, ոչի՜նչ, ձեր կատուն
Չունի այնքան տաքություն,
Մի մուկ, մի ձուկ, որ ուտի,
Շուտ կկանգնի նա ոտի»…

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets